Փետրվարի 15-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև երթևեկության խաչմերուկի մոտ գտնվող հարակից տարածքում՝ «Ջրահարս» կոչվող լողավազանի դիմաց, ծեծկռտուք է տեղի ունենում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում նշված տարածքում Արարատի մարզի բնակիչներ 24-ամյա Գառնիկ Վ․-ի և 23-ամյա Նարեկ Մ․-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են նշված տարածք «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով ժամանած Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Սևադա Մ․-ն, 16-ամյա Ա․ Մ․-ն, 15-ամյա Ա․ Հ․-ն, 18-ամյա Վանուշ Հ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա․ Կ․-ն, որի ընթացքում վարորդ Սևադա Մ․-ն քաշքշել է Գառնիկ Վ․-ին, այնուհետև Ա․ Հ․-ն ձեռքին եղած քարով հարվածել է վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո Գառնիկ Վ․-ն ընկել է գետնին և նշված ավտոմեքենայից իջած բոլոր անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս և Նարեկ Մ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։










