Իսկ մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք եկել, որ հիմա զենքի ձեռքբերումներ են կատարվում այլ երկրներից. Դավիթ Տոնոյանը՝ Փաշինյանին


Իսկ մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք եկել, որ հիմա զենքի ձեռքբերումներ են կատարվում այլ երկրներից. Դավիթ Տոնոյանը՝ Փաշինյանին
Փետրվար 18 13:42 2026

«Հռետորական հարց եմ տալիս՝ իսկ մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք եկել, որ հիմա ձեռբերումները կատարվում են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում դատական նիստի մեկնարկից առաջ ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ ՀԱՊԿ-ը խոչընդոտ է հանդիսացել, որ միջազգային այլ կառույցներից Հայաստանը կարողանա զենք գնել։

Դ. Տոնոյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառցված է, բայց Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, իրավական կարգավիճակը չի փոխվել. «ՀԱՊԿ անդամ ենք և ոնց որ ես տեսնում եմ, դա չի խոչընդոտում։

Ես չեմ կարծում, որ որևէ ...

Ավելի շատ դա եղել է Արցախի հակամարտության հետ կապված խնդիր։  Նույն Ֆրանսիան, ԱՄՆ-ն եղել են Մինսի խմբի համանախագահներ, այն ժամանակ իրենց թույլ չէին  տալիս մատակարարումներ կատարել ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան։ Դա է եղել հիմնական խնդիրը»,- ասել է Դավիթ Տոնոյանը։