Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան


Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Փետրվար 18 12:37 2026

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ընթացքում անդրադարձել է պետական բյուջեի վատնման և կոռուպցիայի դրսևորումներին, վերլուծել գործող իշխանության քայլերը, որոնք ուղղած են պետության լուծարմանը: 

 

 

«Չաշխատող պաշտոնյային վարձատրելը որևէ կերպ չի կարող արդյունք ապահովել, հետևաբար՝ սա պետական միջոցների փոշիացում է»,-նշել է Սարգսյանը։

 

Անդրադառնալով գործող իշխանության քայլերին՝ քաղաքական գործիչը նշել է․ «Վերջին տարիներին ամբողջ պետական բյուջեն ծառայեցվել է գործող իշխանության վերարտադրությունն ապահովելուն։ 

 

Գույքահարկը մի քանի անգամ բարձրացել է, փոքր և միջին բիզնեսի հարկերը կրկնակի ավելացել են, խոշոր բիզնեսը շարունակաբար հարկային տեռորի է ենթարկվել և այլն»։ 

Առավել մանրամասն՝ դիտեք տեսանյութում։