«Հայաստանի կառավարության պաշտոնյաները որևէ հարց չեն քննարկում արցախցիների հոգսերը թեթևացնելու նպատակով։ Բայց նաև պետք է արձանագրենք, որ Արցախի նախկին պաշտոնյաներից որոշները ևս չեն հանդիպում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նա իր խոսքն ուղղեց «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն և Վարչության նախագահ Արտակ Բալայանին։
«Պարոն Բալայան, «Արցախբանկ»-ի բաժնետոմերի 43 տոկոսը պատկանում է ներդրումային հիմնադրամին։ 20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք որևէ կերպ չենք կարողանում մասնակցել։ Միայն 2024 թվականի շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։
Ինձ վստահեցրել են, որ այդ հանդիպումը տեղի կունենա, բայց քանի ամիս է դրական դինամիկա չկա։ Այս տեսանյութը կարող եք համարել հանդիպման ևս մեկ առաջարկ»,- ասաց Ն.Իսկանդարյանը։










