Յոթ տարի է՝ ինչ Հայաստանի Հանրապետությունում համաներում հայտարարված չի եղել։ Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս հարցը բարձրացրել եմ Ազգային ժողովում Արդարադատության նախարարի առջեւ, ով հայտնել է, որ 2026 թվականին համաներում պլանավորված չէ։ Լիլնելով Քրեակատարողական հիմնարկներում ,հարյուրավոր դիմումներ ստանալով՝ ես համոզված եմ, որ այս խնդիրը պետք է շուտափույթ լուծվի։ Համաներումը միջազգային պրակտիկա է, որն ունի մարդասիրական բնույթ և կօգնի նաև քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիրը լուծել։
Այս տարի արդեն 26 մահվան դեպք է արձանագրվել այդ հիմնարկներում։ Համաներումը պետք է կիրառվի ինչպես քրեական, այնպես էլ վարչաիրավական գործերի դեպքում։
Մեր իշխանության լինելու դեպքում համաներում լինելու է։










