Կոտայքի մարզի Զովունի համայնքում կրակոցներ են հնչել։ Մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղում աշխատում են համայնքային ոստիկանները և պարեկները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է մեքենա։ Իրավապահները պարզում են վիրավորի և վարորդի ինքնությունը, ինչպես նաև նշված մեքենայի սեփականատիրոջ։ Մանրամասները ճշտվում են։










