2026 թվականի փետրվարի 13-ից 15-ը Գերմանիայի Վեյսենհաուս քաղաքում անցկացվեց Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը, ով կիսաեզրափակչում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ֆաբիանո Կարուանային:
Եզրափակիչ աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը՝
Մագնուս Կարլսեն
Ֆաբիանո Կարուանա
Նոդիրբեկ Աբդուսատորով
Վինսենտ Կեյմեր
Հանս Մոկե Նիման
Արջուն Էրիգաիսի
Լևոն Արոնյան
Ժավոխիր Սինդարով










