Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում. Նա օգնության կարիք ունի


Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում. Նա օգնության կարիք ունի
Փետրվար 14 22:52 2026

Արցախցի Նաիրա Վարդանյանը, որ 22 տարի ծառայել է Արցախի ՊԲ-ում, Հայաստան տեղափոխվելուց հետո հայտնվել է անելանելի վիճակում։ Ցուրտ ձմեռը նա անցկացնում է Հրազդանում գտնվող այս կիսափուլ մետաղյա ավտոտնակում, որտեղ չկա էլեկտրաէներգիա, գազ, դուռ։ Որպես դուռ է ծառայում մի կտոր փալասը։ Չկա մահճակալ, անկողին։

«Նստած եմ քնում, վախով»,-տեսանյութում պատմում է կինը։

Նա խնդրում է բարի մարդկանց, բարերաների օգնությունը, քանի որ բացի բնակվելու տեղի, կենցաղային, սննդի ու այլ խնդիրներից, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած որդին բուժօգնության կարիք ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։