Փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային այրվածք բոցով, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտ 40 տոկոս մարմնի մակերեսի ինհալացիոն վնասվածք, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 68-ամյա Լաուրա Մ․-ն է, ով կատարվածի մասին բացատրություն տալ չի կարող, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Տուժածի 32-ամյա որդին հայտնել է, որ նույն օրը տանը վառարանը փայտով վառելու համար իր մայրն օգտագործել է յուղով և բենզինով պատրաստված վառելանյութ, որի արդյունքում առաջացած կրակը վնասել է նրան։










