Նոր մետաստազներ կան, կրկին օգնություն է պետք. Խաչատուր Հունանյանի նոր հոլովակը՝ Գերմանիայից


Նոր մետաստազներ կան, կրկին օգնություն է պետք. Խաչատուր Հունանյանի նոր հոլովակը՝ Գերմանիայից
Փետրվար 11 23:19 2026

«Քեզանից հետո» և «Բախում» հեռուստասերիալներից առավել հայտնի դարձած Խաչատուր Հունանյանը ամիսներ առաջ իր սոցիալական էջերում հայտնեց, որ իր մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ։

 

Դերասանը ԱՄՆ-ից մեկնել էր Գերմանիա բուժման կուրս անցնելու նպատակով, դե իսկ բարեխիղճ մարդիկ իրենց հանգանակություններով փորձում են օգնել սիրված դերասանին։

Խաչատուր Հունանյանը ժամեր առաջ նոր հոլովակ է հրապարակել ու պատմել այն մասին, որ կրկին մեկնել է Գերմանիա նոր հետազոտություն անցնելու համար։