Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանն այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի


Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանն այսօր 17:00-ից 21:00-ն չի գործի
Փետրվար 9 18:01 2026

 Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ 

 

փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: 

 

Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: 

 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը:

 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ավելի վաղ երթևեկության սահմանափակման մասին իրազեկել էին նաև ՆԳՆ-ից։