Արագածոտնում բախվել են «Mitsubishi»-ն, «Suzuki»-ն, «Toyota»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2107»-ը


Արագածոտնում բախվել են «Mitsubishi»-ն, «Suzuki»-ն, «Toyota»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2107»-ը
Փետրվար 9 16:18 2026

Այսօր՝ փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford Transit» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

«Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ ճանապարհին եղել է մերկասառույց, մինչդեռ ֆոտոլրագրողի նկարահանումների ժամանակ ճանապարհը եղել է անցանելի և վարորդները նշում էին, որ վթարից հետո է հալվել սառույցը», - գրում է կայքը։