«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստերից հետո հրապարակվող տեսանյութերում երեւում է, որ նիստերին մասնակցում է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, որը վարչության անդամ չէ։ Թե ինչու է նա բոլոր նիստերին ներկա, վարչությունից ասացին, որ Նարեկ Մկրտչյանի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո Խանդանյանն է նշանակվել ՔՊ արտաքին կապերի պատասխանատու եւ վարչության նիստերին ի պաշտոնե է ներկա գտնվում: Նրա վրա են դրված նաեւ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) հետ համագործակցության աշխատանքները, որի անդամն է ՔՊ-ն։ Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ԱԼԴԵ-ի անդամ են ՀԱԿ-ը եւ ԼՀԿ-ն։ Սակայն կուսակցությունում կարծում են, որ Խանդանյանը Մկրտչյանի պես «չի ձգում», ասում են` ԱՄՆ գործուղված Մկրտչյանը լավ էր կատարում այդ աշխատանքները։










