Ավտովթար` Հանրապետության հրապարակում. կա տուժած


Ավտովթար` Հանրապետության հրապարակում. կա տուժած
Փետրվար 6 09:28 2026

Այսօր վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում, կա տուժած։Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Honda մակնիշի մեքենան Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտա ընթանալիս դուրս է եկել երթևեկելի հատվածից, ընթացել սիզամարգի վրայով, հարվածել կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային, այնուհետև լուսացույցին ու գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով Honda–ի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց։