«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ նամակը, առաջարկելով նաեւ, որ ճիշտ կլինի՝ անձամբ հանդիպի բժիշկների հորդորով օրերս հացադուլը դադարեցրած Սամսոնյանի եւ մյուս քաղբանտարկյալների հետ՝ լսելու նրանց դիրքորոշումները։
Սակայն հանձնակատարը ոչ միայն չի ընդունել առաջարկը, այլեւ չի շարունակել խոսակցությունը՝ ցուցաբերելով զրո հետաքրքրություն։










