Քարոզարշավը՝ երկրորդ փուլում․ «Հրապարակ»


Քարոզարշավը՝ երկրորդ փուլում․ «Հրապարակ»
Փետրվար 6 08:23 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ ՔՊ ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած թեկնածուները, ինչպես հայտնի է, զրկված են ներկուսակցական քարոզարշավի հնարավորությունից: Այսինքն, թեկնածուներին արգելված է հանդիպել ընտրիչների հետ: Այնպես որ, առաջին փուլում պատվիրակներն ընտրություն են կատարելու՝ կուրորեն, այդպես էլ չճանաչելով թեկնածուներին, քանի որ կուսակցությունում կարծում են, որ անհավասար մրցակցային պայմաններ կլինեն` հայտնի կուսակցականներն առավելություն կստանան անհայտների նկատմամբ:

 

Սակայն որոշել են երկրորդ փուլում քարոզարշավի հնարավորություն տալ: Այս փուլում, հիշեցնենք, պատվիրակներն ընտրելու են ցուցակի առաջին 50 համարին, բայց ցուցակում տեղաբաշխման հարցին, այդ թվում` վարչապետի թեկնածուի ընտրությանն անդրադառնալու են երկրորդ փուլում: Երկրորդ փուլում թեկնածուներին քարոզարշավի հնարավորություն կտրվի։