ԱԺ պատգամավոր Արմինե Խերանյանը գրել է.
«Երեկ Նիկոլն ու Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, իսկ այսօր Ադրբեջանը ցմահ ազատազրկման դատապարտեց մեր հայրենակիցներին հայ լինելու, սեփական հողում ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու և ազգին ու ազգությանը չդավաճանելու համար։
Ահա այսպիսի տեսք ունի «եղբայրական Ադրբեջանի» հետ Նիկոլի բերած «խաղաղությունը»։
Այսպիսի «խաղաղություն» են «եղբայրները» խոստանում նաև Հայաստանին»։










