«Հրապարակ» թերթը գրում է ․ Մինչ իշխանությունը թեժ նախընտրական պայքարի մեջ է եւ 24/7 ռեժիմով աշխատում է ընդդիմության դեմ, ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները` «Հայաստան» դաշինքից Գառնիկ Դանիելյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը, գործուղման են մեկնել Շվեդիա՝ փետրվարի 1-3-ը։
Պատվիրակության ղեկավարը ընդդիմությանն ամենից շատ վիրավորած Ռուբեն Ռուբինյանն է։ Կազմում են Վլադիմիր Վարդանյանը, Լուլուն՝ Լուսինե Բադալյանը: «Այցի ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական վերահսկողության, ընտրողների եւ քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցության ու շփումների․․․ հարցեր: Աշխատանքային ճաշ ձեւաչափով հանդիպումներ են ունեցել Ուփսալայի նահանգապետ Ստեֆան Ատեֆալի, Շվեդիայի Ռիկսդագի նախկին նախագահ Բյորն ֆոն Սիդովի հետ, այցելել են ՇԹ ազգային աուդիտի գրասենյակ»: Սակայն ԱԺ կայքի լուսանկարներից երեւում է, որ ընդդիմադիրներն ամաչում են` Դանիելյանը թաքնվել է մի շվեդի թիկունքում, Մամիջանյանի գլխի մի մասն է երեւում։










