Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» գոլառատ խաղում հաղթանակի հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ (3-2)։
«Կարմիր սատանաների» կազմում գոլով աչքի ընկան թիմի բրազիլացի ֆուտբոլիստներ Կազեմիրոն և Մատեուս Կունյան՝ համապատասխանաբար 19-րդ և 56-րդ րոպեներին։ Լոնդոնցիները հանդիպման վերջնամասում կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, սակայն մինչև խաղի ավարտը դրական արդյունք գրանցել չհաջողվեց։
«Ֆուլհեմի» առաջին գոլը 85-րդ րոպեին 11 մետրանոցից հեղինակեց Ռաուլ Խիմենեսը, իսկ 90+1-րդ րոպեին Կևինը հաշիվը դարձրեց 2-2։ Հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Բենյամին Շեշկոն այս խաղում արդեն երրորդ անգամ ստիպեց Բրենդ Լեոնոյին գնդակը հանել սեփական դարպասից՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Նշենք, որ մանկունյացիները Մայքլ Քարիկի գլխավորությամբ ներքին առաջնությունում տարան երրորդ անընդմեջ հաղթանակը՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական։ «Ֆուլհեմը» 34 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․










