«Փաշինյանը ծայրից ծայր սուտասան է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Նիկողոսյանի եղբայրը՝ Գոռ Նիկողոսյանը։
Նա հարցադրումներ արեց. «Եթե Արցախը Հայաստան չէր, ինչո՞ւ էր Փաշինյանն ասում՝ Արցախը Հայաստանը, կամ եթե Արցախը հայկական չէր, այս տղաներն ինչո՞ւ կռվեցին, պառկեցին այստեղ։ Եթե այդպես էր, թող ասեր՝ պատերազմ չենք անում, ձեր հողերն էլ ձեզ ենք տալիս։
Ես գիտեմ, որ իսկապես այդպես չէր»։
Գ.Նիկողոսյանը վստահ է՝ ինչն ունի սկիզբն, ունի նաև ավարտ, հետ են բերելու Արցախը։
«Գալու է այդ օրը։ Ունենք Մոնթեներ, Վազգեններ, քայլում են, ուղղակի այս ղեկավարներն արժեքները չեն գնահատում, իրական հրամանատարներին, համար 1-երին գցել են եսիմ որտեղ, բերել են, մարդկանց են շարել, որոնք իրավունք չունեն կոչվելու հրամանատարաներ, նախարարներ կամ նախարարի տեղակալներ, որովհետև իրենք պատմություն չունեն զինվորական գործի մեջ»,- ասաց Գ. Նիկողոսյանը։










