5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Գվինեա կղզու կենտրոնական մասում, որը Պապուա Նոր Գվինեայի մաս է կազմում։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Մենդի քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել, և ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։










