Նոր մարմին է ձևավորվել Կրեմլում. «Հրապարակ»


Նոր մարմին է ձևավորվել Կրեմլում. «Հրապարակ»
Հունվար 24 09:50 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում նրա աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը:

Հայաստանի գծով կուրատորը դեռեւս անցած տարվա գարնանից, ինչպես հայտնի է, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն է, որը համակարգում է նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մոդովայի ուղղությունները:

Տեղեկացանք, սակայն, որ նրան առընթեր նոր կոմիտե է նաեւ ձեւավորվել, որը պետք է առավել համապարփակ զբաղվի Հայաստանի հարցերով։ Չի բացառվում, որ այս որոշումն ընդունել են ի պատասխան ՀՀ իշխանությունների որդեգրած հակառուսական պայքարին, որը տարվում է «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի անվան տակ: