Հրդեհ՝ Արալեզ գյուղի տներից մեկում․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից


Հրդեհ՝ Արալեզ գյուղի տներից մեկում․ կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից
Հունվար 23 10:09 2026

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արալեզ բնակավայրում տուն է այրվում և կա վտանգ, որ կրակը կտարածվի հարևան շինություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արարատի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Խանջյան փողոցի տներից մեկում առաջացած կրակի դեմ, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, պայքարել են տանտերերն ու գյուղացիները, ապա ժամանած հրշեջները կարողացեկ են կանխել կրակի տարածումը ու մարել այն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են, թե ինչ հանգամանքներում է բռնկվել բռնկվել։Հրշեջների աշխատանքի շնորհիվ կանխվել է նաև կրակի տարածումը հարևան շինություններ, այդ թվում՝ խանութ։Ոստիկանությունը պարզում է տան սեփականատիրոջ ինքնությունը։