Վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է


Վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է
Հունվար 21 23:12 2026

Հունվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է։

Տեղում պարզվել է, որ Ռինդ գյուղի տներից մեկի բակում աշխատանքներ կատարող «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը կողաշրջվել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գագիկ Կ․-ն էր։

Ավելին՝ սկզբանղբյուրում։