Ուժգին մագնիսական փոթորիկ է գրանցվել Երկրի վրա․ Լևոն Ազիզյան


Ուժգին մագնիսական փոթորիկ է գրանցվել Երկրի վրա․ Լևոն Ազիզյան
Հունվար 20 20:03 2026

Ուժգին մագնիսական փոթորիկ է գրանցվել Երկրի վրա։ Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

 

«Երկրի վրա կեսգիշերին մոտ սկսված մագնիսական փոթորիկը, որն առաջացել է 2026 թվականին Արեգակի վրա ամենահզոր բռնկումից հետո, գիշերը հասել է G4.7 մակարդակի։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

Մագնիսական փոթորիկը Երկրի վրա սկսվել է նախորդ երեկոյան՝ այն բանից հետո, երբ Արեգակից արտանետված պլազմայի հոսքը, առաջացած տարվա ամենահզոր բռնկման հետևանքով, հասել է մեր մոլորակին։

 

2026 թվականին առավելագույն՝ X դասի առաջին արեգակնային բռնկումը գրանցվել է կիրակի օրը․ այն գնահատվել է X1.95 բալով։ Լաբորատորիայում հայտնել են, որ Երկրի շրջակայքում արեգակնային պրոտոնների հոսքը հասել է վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային արժեքների։ Վերջին անգամ ավելի բարձր ցուցանիշներ դիտվել էին 2003 թվականի հոկտեմբերի 29-ին՝ XXI դարի ամենախոշոր մագնիսական փոթորկից առաջ։

Ներկայումս Երկրի վրա մագնիսական փոթորիկը շարունակում է պահպանվել G2.3 մակարդակով»,-գրել է նա: