Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում, ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. «Ժողովուրդ»


Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում, ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. «Ժողովուրդ»
Հունվար 17 09:08 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ ուղղվող արշավանքը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե չի մտնում կուլմինացիոն փուլ, քանի որ պայքար է մղվում գոյություն չունեցող անձի դեմ։

 

Վեհափառի մասին խոսելիս իշխանական բոլոր օղակներում իբրև թե վիրավորանք օգտագործվում է նրա ավազանի անունը՝ «Կտրիճ Ներսիսյան» դիմելաձևը։ Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով անձ գոյություն չունի։

 

Բանն այն է, որ իշխանության նպատակն է ավազանի անունով դիմելով վիրավորել կաթողիկոսին։ Սակայն ինչպես հայտնի է և՛ հրապարակված փաստաթղթերի համաձայն, և՛ Վաղարշապատի ընտրողների ցանկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վեհափառ հայրապետի անունը Գարեգին Բ Ներսիայան է՝ ինչպես գրված է նրա անձնագրում։

 

Այսինքն Նիկոլ Փաշինյանի մարտերը պահանջները անհասցե են և անանուն, քանի եր Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդ գոյություն չունի Հայաստանում: Հետևաբար հարց է առաջանում. ով և որտեղից պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի պահանջով»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: