Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է, դերասանուհու վիճակը ծանր է


Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է, դերասանուհու վիճակը ծանր է
Հունվար 16 22:23 2026

Armlur.am-ի տեղեկություններով՝ հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Այս պահին Զառա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են շատ ծանր։

Լրատվամիջոցը զրուցել է Զառա Արամյանի ամուսնու՝ Արտաշես Գասպարյանի հետ, ով ասել է. «Այո, Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։

Առողջություն ենք մաղթում սիրված դերասանուհուն։