Shamshyan.com-ը հայտնում է․
Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Գ․-ն իր կնոջը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։
Մայրը առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկը ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի, ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։
Հայրը իր ընտանիքի անդամների հետ հիվանդանոցից տեղ չեն գնացել՝ սպասելով բարի լուրին։
Սակայն կարճ ժամանակ անց հիվանդանոցից հորը տեղեկացնում են, որ նորածինը, ով տղա էր, ծննդաբերության ժամանակ մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ մայրը նույնիսկ դիմել է նրանց՝ ասելով, որ կարող են նաև կեսարյան հատում անել, մինչդեռ բուժքույրը հայտնել է, որ ինքը դրա իրավունքը չունի։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։










