Մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը:
Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հանգչիր խաղաղությամբ, Վահան:
Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- ասվում է հաղորդագրությունում։










