Անդրանիկ Չամիչյանն ազատվել է տնային կալանքից


Անդրանիկ Չամիչյանն ազատվել է տնային կալանքից
Հունվար 15 15:44 2026

«Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշել է Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Միաժամանակ, դատարանը որոշել է գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան։ 

«Գոնե մի լավ լուր»,- նշել է փաստաբանը։