SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ 38-ամյա Ա․ Գ․-ն ոստիկանությունում հայտնել է, որ հունվարի 5-ին՝ ժամը 11։00-ի և հունվարի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում Ս․ Բ․-ն, իր կնոջ 15-ամյա աղջկա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս․ Բ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 14-ամյա Ս․ Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տվյալ տարածքի քննչական բաժին։










