Պատմաբան, գրող, հրապարակախոս, Վատիկանում հավատարմագրված լրագրող, գերմանացի կաթոլիկ հավատավոր Միքայել Հեզեմանը, ի նշան իր ակնածանքի և սիրո հանդեպ Հայոց Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Կաթողիկոը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին է ընծայաբերել Սբ Բարդուղիմեոս առաքյալի հնամենի մասունքարանը՝ կնքված Հռոմեակաթոլիկ Եկեղեցու կարդինալական կնիքով:
Մասունքարանը, Հայրապետական օրհնությամբ, կպահվի Սուրբ Էջմիածնի Գանձատանը՝ մաս կազմելով Մայր Աթոռի սրբոց մասունքների:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը նշել է, որ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի գահակալության ընթացքում Սուրբ Էջմիածնին ընծայաբերվել է այլևս 33 մասունքարան՝ տարբեր սրբոց մասունքներով:










