Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում նշված փողոցի 59 տան բնակիչն ասել է, որ գազատար խողովակին հարվածել է կցորդիչով բեռնատար և տապալել գետնին, ինչից հետո դեպքի վայրից հեռացել է բեռնատարը։ Նա նշել է նաև, որ գազատար խողովակի տապալելու հետևանքով վնասվել է նաև կայանված ավտոմեքենայի դիմապակին և թափքը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, բեռնատարի մակնիշը ու վարորդի ինքնությունը։










