Այսօր սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Հիվանդանոց ժամանած իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Դեպքի փաստով սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։










