Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Կոշ գյուղի մուտքի մոտ բախվել են «Kia Sportage» մակնիշի և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևկելի գոտուց դուրս, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականտերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից մեկը Գյումրիում հայտնի բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Ադամյանն է, ով եղել է կողաշրջված ավտոմեքենայի ուղևոր և նրանք առաջին հերթին փրկվել են, քանի որ և ինքը և վարորդը եղել են ամրակապված, իսկ ավտոմեքենան էլ կողաշրջվել է, երբ նրանք դեպի Գյումրի ընթանալիս են եղել ու ավտոմեքենայի հետնամասին է բախվել է «Kia Sportage»-ը։
Կոշ գյուղի մուտքի մոտ բшխվել են «Kia Sportage»-ը և «Nissan Rogue»-ը․ կան վիրավnրներ










