Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները կարողացել են արգելափակումից դուրս բերել երեխայի ձեռքը։ Հոսպիտալացման կարիք չի եղել։
Դպրոցներից մեկում փրկարարները ջեռուցման մարտկոցի արանքից դուրս են բերել երեխայի արգելափակված ձեռքը










