Մարգարա-Վանաձոր ճանապարհին բախվել են «BMW»-ն, «Mazda»-ն,«Nissan Tida»-ն, «Opel Zafira»-ն և «Կամազ»-ը


Մարգարա-Վանաձոր ճանապարհին բախվել են «BMW»-ն, «Mazda»-ն,«Nissan Tida»-ն, «Opel Zafira»-ն և «Կամազ»-ը
Հունվար 1 10:56 2026

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Լ․-ի վարած «Mazda» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Մուրադ Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Առաքել Բ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները և Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Սևակ Վ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Մովսիսյանը, Գևորգ Մելքոնյանը և Կարեն Աթոյանը։

 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։