Այսօր Երևանում՝ Կոմիտաս 44 շենքի բակում կրակոցներ են հնչել, ժամը 19:00-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված շենքի բակում կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, դռան վրա՝ 9 կրակոցի հետք, նաև արնանման հետքեր, իսկ դեպքի վայրում էլ՝ 12 կրակված պարկուճ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է։










