Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Shamshyan


Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Shamshyan
Դեկտեմբեր 31 12:06 2025

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ հայտնաբերված մարմինը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվում է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ 26-ամյա Լիլիթ Երմալովյանը։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Լ. Երմալովյանը Երևանում «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս է եկել և տուն չի վերադարձել։ Մինչև այսօր նրան որոնում են հարազատները, բարեկամները, ընկերները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, իսկ 2 օր է նրանց են միացել նաև փրկարարներ Երևանից և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից։