Գեղաձորում բախվել են «Ford Focus»-ը և «Scoda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս


Գեղաձորում բախվել են «Ford Focus»-ը և «Scoda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս
Դեկտեմբեր 29 19:47 2025

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Գեղաձոր գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Մ․-ի վարած «Ford Focus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Գառնիկ Մ․-ի վարած «Scoda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։