Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ


Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Դեկտեմբեր 29 08:46 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Հանդիպումը Մար-ա-Լագոյի նստավայրում: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տան կողմից հեռարձակված բանակցություններից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է rbc.ru-ն։

 

 

«Մենք հիանալի հանդիպում ունեցանք... Մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ»,ասել է Թրամփը։

 

Նա հավելել է , որ կողմերը քննարկել են «շատ հարցեր» և 95% առաջընթացի են հասել հակամարտության կարգավորման գործում։

 

Զելենսկին հայտարարել է բոլոր թեմաների արդյունավետ քննարկման  մասին՝ ընդգծելով, որ երկու կողմերը պայմանավորվել են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին: