Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 3 անչափահաս քույրերի


Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 3 անչափահաս քույրերի
Դեկտեմբեր 24 23:52 2025

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Աշտարակ քաղաքի հրապարակում, հետիոտնային անցման վրա Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Զավեն Վ․-ն իր վարած «Hongqi»-ով մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18-ամյա Նազենի Ե․-ին, 17-ամյա Ն․ Ա․-ին և 17-ամյա Ն․ Ա․-ին, ովքեր այնուհետև տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Աղբյուրի տեղեկություններով վրաերթի ենթարկվածներից 17-ամյա Ն․ Ա․-ն և 17-ամյա Ն․ Ա․-ն երկվորյակ քույրեր են։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։