Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը ֆեյսբուքում տեղեկացրել է, որ մանկապարտեզներն այսուհետ գործելու են անվճար։
Նա մասնավորապես գրել է. «Մասիս համայնքի սիրելի բնակիչներ,
ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում կայացվել է կարևոր որոշում. համայնքի մանկապարտեզներն այսուհետ գործելու են անվճար:
Ուրախ եմ, որ կատարեցի ընկերոջս` Դավիթ Համբարձումյանի հանձնարարականը` ի նպաստ մեր համայնքի երեխաների և ընտանիքների»։










