Երասխ-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավոր կա


Երասխ-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
Դեկտեմբեր 23 22:05 2025

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Ե․-ի վարած «УАЗ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի վրա բարձված ջրի տարաները հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։