«Nissan X-Trail»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ավտոմեքենան բռնկվել է


«Nissan X-Trail»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ավտոմեքենան բռնկվել է
Դեկտեմբեր 23 12:28 2025

Դեկտեմբերի 22-ին ավտովթար - հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106-րդ կմ-ից դեպի Հոռոմ - Գուսանագյուղ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։