Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաներում Վարդենիս համայնքի Վիկտոր Համբարձումյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 61-ամյա Վարուժան Ն․-ի վարած «Mercedes» մակնիշի, 52-ամյա Գրիշա Ա․-ի վարած «Toyota» մակնիշի, 20-ամյա Էդմոն Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 30-ամյա Ստեփան Հ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։
Վարդենիսում բախվել են 2 «Mercedes»-ները, «Toyota»-ն և «Volkswagen»-ը․ կա 3 վիրավոր










