ՃՏՊ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ


ՃՏՊ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Դեկտեմբեր 22 08:10 2025

Դեկտեմբերի 21-ին, ժամը 22։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Գյուլագարակ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ  Ստեփանավան-Գյուլագարակ  ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին  «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու տուժած հոսպիտալացվել  են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։