Բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ


Բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ
Դեկտեմբեր 20 21:58 2025

Դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում, Ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 49-ամյա Արտակ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 48-ամյա Մացակ Չ․-ի վարած «Opel Astra» ավտոմեքենաները, որոնցից վերջինը այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Լիլիթ Չ․-ն, 65-ամյա Ատոմ Ն․-ն և 39-ամյա Մացակ Չ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։