Այսօր` դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ալավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ 46-ամյա Ալիկ Շ-ի վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան և 54-ամյա Սարգիս Հ.-ի վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչը։
«Վթարի հետևանքով վարորդներից Ալիկ Շ.-ն և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Իննա Ռ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղից Իննա Ռ.-ն ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենան և կատարել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութան Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։










