Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա


Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա
Դեկտեմբեր 19 14:41 2025

Դեկտեմբերի 19-ին, ժամը 13։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ տուժած․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 13։58-ին։